▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխանակ Լիպարիտյանը հայտարարվեր ոչ ցանկալի անձ ՀՀ-ում, նա ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիայի մասին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Հայաստանում է ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը։ Մարդ, որն իր ողջ գործունեության ընթացքում կողմ է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելուն։ Եվ ահա նրա մտքի հերթական փայլատակումը․ «Սովորական ճանապարհից տարբեր լինի, բայց ոչ միջանցք: Անշուշտ, պետք չի տալ միջանցք, բայց խնդիրն այն է, որ եթե շատ ուշացնենք, մենք չենք տա, բայց իրենք կառնեն»:

Եվ փոխանակ Ժիրայր Լիպարիտյանը հայտարարվեր ոչ ցանկալի անձ Հայաստանում, նա ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիայի մասին։ Պատահակա՞ն են արդյոք այս խոսքերը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Սա համաձայնեցված է վարչապետ կոչեցյալի հետ և Ժիրայր Լիպարիտյանը հատուկ հանձնարարությամբ է եկել, նախապատրաստելու մեզ բոլորիս հերթական զիջումներին՝ միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը։

Հարց․ - Ո՞ւր են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամողջականության մասին բարբաջողները, որոնք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի տարածքային ամբողջությանն սպառնացող խոսքեր ասողներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее