▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարներն ու ոստիկանները «Մեգամոլից» տարհանում են քաղաքացիներին. պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ ահազանգ է հնչել

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

http://asekose.am/filemanager/uploads/2020/07/week-3/Megamall.png

Հիշեցնենք, որ ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր նաև ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված, սակայն տեղեկացնենք, որ տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее