▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՇՌ թեստի ինքնարժեքը 2000 դրամ է, բայց քաղաքացիները վճարում են 10-40 հազար. մարդկանց գրպանից պոկում են, միլիոնատեր դառնում. Վարդևանյան

ՍԴ–ն շարունակում է քննել պատվաստման վերաբերյալ նախարարի հրամանի սահմանադրականությունը։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՍԴ որոշումը բոլոր դեպքերում առանցքային է։

http://asekose.am/filemanager/uploads/aram_vardevanyan.jpg

«Բոլոր դեպքերում նույնիսկ օրենքի մակարդակում նախատեսված միջամտությունը պետք է լինի համաչափ և իրավաչափ։ Եթե ՍԴ-ն այս հարցով կայացնում է որոշում, որ այն սահմանադրությանը հակասող և անվավեր է, բացառապես այն հիմքով, որ օրենքով նախատեսված չէր, իհարկե էական ազդեցություն այսօրվա վիճակի վրա չի ունենա, բայց եթե ՍԴ-ն գնահատի համաչափությունը և իրավաչափությունը, վստահեցնում եմ, էական ազդեցույթուն կարող է ունենալ նաև պրակտիկայում»,-ասաց Վարդևանյանը։

Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն, ի վերջո, կանդրադառնա այն հարցին, որ պետությունը բազմաթիվ հարցերում ծախսերը կատարելու բեռը կարողանում է վերցնել իր վրա, բայց այս հարցով քաղաքացուն թողնում է միայնակ՝ պատային իրավիճակում։

«ՊՇՌ թեստի ինքնարժեքը 2000 դրամ է, բայց քաղաքացիները վճարում են 10-40 հազար. մարդկանց գրպանից պոկում են, միլիոնատեր դառնում»,-նշեց Վարդևանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее