▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քադիրովը պատասխանում է սոցցանցերում իրեն վիրավորող ադրբեջանցիներին

Ռամզան Քադիրովը պատասխանում է սոցցանցերում իրեն վիրավորող ադրբեջանցիներին

Տեսանյութը՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից

Ավելի վաղ, Ադրբեջանը հրաժարվել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի առաջարկած ֆինանսական և այլ օգնությունից՝ օրերս տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը բավականին կտրուկ հայտարարել է, որ երկիրը ոչ մի օգնության կարիք չունի։
«Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները չեն ընդունի նման օգնություն, մեր քաղաքացիներին մենք տրամադրում ենք և կտրամադրենք անհրաժեշտ օգնություն։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողության հայցում և համապատասխան փոխհատուցումների վճարում»,- ասել է աղբյուրը։

«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ին սուգ էին հայտարարել:

«Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Հանրապետության Ակտաու քաղաքի շրջանում Բաքու-Գրոզնի չվերթով ընթացող Embraer 190 ինքնաթիռի ավիաաղետի կապակցությամբ, վշտակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին, որոշում եմ Չեչնիայի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին սուգ հայտարարել»,- ասված էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ստորագրած փաստաթղթում:

Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, ըստ նախնական տվյալների, ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը դեկտեմբերի 27-ին հայտնել էր, որ նախքան ինքնաթիռի կործանումը, որը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիում, Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանում արգելվել են վայրէջքները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Մինչ այդ, նրա խոսքով, օդաչուն երկու անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն չի կարողացել դա անել մառախուղի պատճառով։ Դրանից հետո, ըստ Յադրովի, առաջարկել են իջեցնել ինքնաթիռը մոտակա օդանավակայաններից մեկում, սակայն օդաչուն որոշում է կայացրել թռչել Ակտաու Կասպից ծովի վրայով։

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее