Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի որ մինչև հիմա չտեսա, որ պետության իշխանությունը սուգ հայտարարի, եկեք մինչև Կիրակի օրը կամավոր սուգի մեջ լինենք: Մեր ազգում մեծ ողբերգություն է եղել: Եթե համաձայն էք, որ մենք կամավոր ձևով ինքնակազմակերպվենք ու միասին սգանք, դուք էլ տեղեկացրեք ձեր ընկերներին: Ազգը պետք է սգա իր ողբերգությունների համար: Եթե ազգը չի սգում իր կորուստների համար, ուրեմն մենք իրար չենք սիրում ու մեր համար միևնույն է: Բայց երբ Քրիստոս Աստված տեսնում է, որ մենք կամավորապես սուգ ենք անում, ապա Տերը կտեսնի որ մենք սիրում ենք իրար, կարեկցում ենք իրար, ու մեկի ցավի նկատմամբ անտարբեր չենք, հատկապես երբ այդ մարդիկ ծառայում էին մեր անվտանգությունն ապահովելուն: Ինչ չանել սգի օրերին: Զվարճանքի վայրեր մի գնացեք, ձեր ռեստորանների ու արձակուրդների նկարենրը ու սելֆիները մի կիսեք մեր հետ: Մենք դրանց համար սիրտ չունենք: Աղոթեք զոհված զինվորների համար և նրանց ընտանիքների համար: Աղոթեք որ Աստված բուժի մեր ազգի մեղքերը, և առաջնորդի որ փոխվենք, ըստ Իր ուզածի ապրենք: Կիրակի օրն էլ, եթե Քրիստոնյա էք, Պատարագի գնացեք: Խոստովանեք ձեր մեղքերը: Մի գուցե Աստված ների մեր մեղքերը, եթե զղջում էք: Խնդրում եմ, լսեք Տիրոջ խրատները: Ծառայեցեք Տիրոջը երկյուղով: Մի անտեսեք: «Ընդունեցե՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանա, որ դուք չկորչեք արդարության ճանապարհից, երբ նրա զայրույթը բորբոքված լինի» (Սղ. 2:12):
Քանի որ չտեսա, որ իշխանությունը սուգ հայտարարի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


