«Քառյակ կոչվածը այն ձեւով, որով ներկայացվում է մամուլում կամ շատ դեպքերում ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Քառյակի կուսակցությունները 12 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացնում իշխանություններին, եւ ահա այս հարցը ներառված չէ 12 կետանոց պահանջագրում: Որքանո՞վ է քառյակն ի զորու հասարակական տրամադրությունները արտահայտելու: - Նախ, քառյակ կոչվածը այն ձեւով, որով ներկայացվում է մամուլում կամ շատ դեպքերում ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Հենց «Ժառանգությունն» էր, որ ամեն բան փորձեց անել չորս խմբակցությունների հատվածական համագործակցության ձեւաչափը բարձրացնել միջկուսակցական միասնական օրակարգով ձեւաչափի, սակայն դա չընդունվեց որոշ կուսակցությունների կողմից: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը, ավելին՝ տպավորությւոն կա, որ այս պահին ուղղակի փորձ է կատարվում մեղմացնել հարուցված խնդիրների բացասական հետևանքները։ Իսկ բուն խնդիրը շարունակում է մնալ և ունենալ կործանարար ազդեցություն։ - Քառյակի ձեւաչափով խորհրդարանական ընդդիմության գործելաոճի կամ աշխատանքի հեռանկար տեսնո՞ւմ եք: Քառյակը նաեւ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջ չի ներկայացնում իր պահանջներում: - Քառյակը մի փոքրիկ խորհրդարանական համագործակցություն է, որը չկարողացավ ձևավորել առաջնային քաղաքական օրակարգ, թեպետ «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջնային համարելով արտահերթ լուծումները, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի հեռացումը, գործադրեց բոլոր ջանքերը միասնական հարթակ ձևավորելու համար։ Ըստ էության, խորհրդարանական 4 ուժերի համագործակցության օրակարգը իշխանությունների պես հետ է մնացել քաղաքական իրադարձություններից, ինչպես 88 թվականին Կոմունիստական կուսակցության «պարտ ղեկավարները»։ Քաղաքական էլիտայի ուղղակի պարտականությունն է գործել ժամանակի հետ համահունչ, ներկայիս քառյակի մյուս երեք կուսակցությունների հետ հույսեր չեմ կապում, նրանք շարունակում են գործել օլիգարխիկ համակարգի տրամաբանության ներքո և սպասարկում են այդ համակարգը։

Քառյակի կուսակցությունները 12 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացնում իշխանություններին, եւ ահա այս հարցը ներառված չէ 12 կետանոց պահանջագրում: Որքանո՞վ է քառյակն ի զորու հասարակական տրամադրությունները արտահայտելու:
-Նախ, քառյակ կոչվածը այն ձեւով, որով ներկայացվում է մամուլում կամ շատ դեպքերում ընկալվում հասարակության մեջ, գոյություն չունի: Հենց «Ժառանգությունն» էր, որ ամեն բան փորձեց անել չորս խմբակցությունների հատվածական համագործակցության ձեւաչափը բարձրացնել միջկուսակցական միասնական օրակարգով ձեւաչափի, սակայն դա չընդունվեց որոշ կուսակցությունների կողմից: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս սահմանափակ համագործակցության գործընթացը ի զորու չէ սպասարկել հայ ժողովրդի ազգային-պետական շահը, ավելին՝ տպավորությւոն կա, որ այս պահին ուղղակի փորձ է կատարվում մեղմացնել հարուցված խնդիրների բացասական հետևանքները։ Իսկ բուն խնդիրը շարունակում է մնալ և ունենալ կործանարար ազդեցություն։
Քառյակի ձեւաչափով խորհրդարանական ընդդիմության գործելաոճի կամ աշխատանքի հեռանկար տեսնո՞ւմ եք: Քառյակը նաեւ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջ չի ներկայացնում իր պահանջներում:
- Քառյակը մի փոքրիկ խորհրդարանական համագործակցություն է, որը չկարողացավ ձևավորել առաջնային քաղաքական օրակարգ, թեպետ «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջնային համարելով արտահերթ լուծումները, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի հեռացումը, գործադրեց բոլոր ջանքերը միասնական հարթակ ձևավորելու համար։ Ըստ էության, խորհրդարանական 4 ուժերի համագործակցության օրակարգը իշխանությունների պես հետ է մնացել քաղաքական իրադարձություններից, ինչպես 88 թվականին Կոմունիստական կուսակցության «պարտ ղեկավարները»։ Քաղաքական էլիտայի ուղղակի պարտականությունն է գործել ժամանակի հետ համահունչ, ներկայիս քառյակի մյուս երեք կուսակցությունների հետ հույսեր չեմ կապում, նրանք շարունակում են գործել օլիգարխիկ համակարգի տրամաբանության ներքո և սպասարկում են այդ համակարգը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում