▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Փոխոստիկանապետը մեկնաբանում է

Այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով նրան, որ նախօրեին պարգեւատրվել է նաեւ այն ոստիկանը, որը ցույցներից մեկի ժամանակ խեղդում էր քաղաքացուն, նշել է.

«Այդ մեկնաբանությունները սին են ու հիմնազուրկ: Դրանք որեւէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, որովհետեւ այս ընթացքում գրեթե ողջ ոստիկանական համակարգը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը: Սակայն բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայությունից, ոստիկաններն իրականացնում են նաեւ այլ ծառայություններ, այլ գործառույթներ եւ յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատականի»,- ասել է Ֆիդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее