Քաղաքական գործիչները տեղին-անտեղին տարփողում են, թե իրենք ժողովրդի համար են ապրում, առանց ժողովրդի կյանք չունեն, մշտապես ժողովրդի մասին են մտածում, ժողովրդի հետ են, գիշեր-ցերեկ նրանց համար են տառապում…
Բա ո՞ւր եք...Բդակոծված, բլինչիկախառն կերուխումից, ինչու չէ նաև էկզոտիկ, թանկարժեք հանգստյան վայրերում իսպառ մոռացել եք «տառապյալ» ժողովրդին…Հիմա էլ ուտել-խմելո՞ւց եք տառապում...Ձեր գործն էլ գործ չի…
Բայց, կարծես, ժողովուրդը իրեն առանց ձեզ ավելի լավ է զգում, այնպես որ, շարունակեք ձեր կերուխումն ու լռեք…
Էքսպերիմենտ անենք. եկեք լռեք այս տարի, ընդհանրապես մի խոսեք, կարո՞ղ է ժողովուրդն իրեն ավելի լավ զգա...Կարևորն այն է, որ այս օրերին գրեթե բոլորը՝ ահել-ջահել, կին, տղամարդ, բոլորը ժպտում էին իրար…Երևի լուռ էիք, դրանից էր…