▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարան, պահանջում եմ հիմնովին քանդել այս անօրինականությունը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Անօրինականության անօրինականությունն էս կերպ ա լինում

Մի «հրաշք» պատմություն փոքրիկ կառուցապատողի մասին, ով ունի մեծ ախորժակ ու «ճկուն» ուղեղ:

Կա քաղաքում մի Հուսիկ անունով շինարար, ով, ըստ շրջանառվող լուրերի, տարբեր կետերում քաղաքապետարանից, բառիս բուն իմաստով, թույլտվություններ է պոկում՝ ներկայացնելով X նախագիծ, փոխարենն ինքնակամ կառուցում է լրիվ այլ՝ Y նախագիծն ու մի քանի հարկ էլ ավել, ի վերջո, տանում օրինականացնում է ու անցնում առաջ: Եթե բարեխիղճ շինարարի համար թույլտվություններ ստանալը ամիսների և երբեմն նույնիսկ տարիների հարց է, վերոհիշյալ մարդու համար «раз плюнуть»...

Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որտեղ ակնհայտորեն արտացոլված է ողջ իրականությունը վերջին կառուցված շենքի մասին: Գտե՛ք գեթ մեկ կետ, որն իրականացվել է ըստ քաղաքաշինության մասին օրենքի ու ըստ նախնական նախագծի:

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, խնդրում ու պահանջում եմ հիմնովին քանդել այս անօրինականությունը: Սա չպե՛տք է դառնա նախադեպ որևէ պարագայում: Առանց այն էլ անօրինականությունների մասով նախադեպերի կարիք, ցավոք, վստահեցնում եմ, չունենք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее