▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքապետի փոխարեն Դո՞ւք եք տարին ամփոփում»․ լրագրողը՝ Ավինյանին

 

Այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ «քաղաքապետի փոխարեն էլ ե՞ք Դուք տարին ամփոփում»։

Ի պատասխան Ավինյանն արձագանքեց, որ ինքն ամփոփոխում է այն աշխատանքները, որոնց համար անձամբ պատասխանատու է և նախանշում է այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականին։

Լրագրողի մեկ այլ հարցին՝ «մենք ունենք անվտանգության խնդիր. հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումները՝ ինչպե՞ս եք պատկերացնում երևանցիների անվտանգությունը», փոխքաղաքապետը պատասխանեց, որ նույնիսկ անվտանգային խնդիրների և պատերազմի պայմաններում կյանքը պետք է շարունակվի․ «Մենք պետք է շարունակենք աշխատել՝ շատ ավելի մեծ ծավալներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее