▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿ-ն պահանջում է երկարացնել գերությունից վերադարձած Ռոբերտի կալանքը. ունի 3 անչափահաս երեխա, գերության մեջ կողոսկրերի կոտրվածք է ստացել

«Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը: Այս մասին հայտնում է «Իրավական ուղի» ՀԿ-ն։

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։

Նշենք նաեւ, որ Ռոբերտ Նալբանդյանն ունի երեք անչափահաս երեխա, իսկ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետեւանքով ստացել է կողոսկրերի կոտրվածք»,- նշված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее