Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
Նշենք, որ քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից էր։
Նա ուներ երեք զավակ՝ երկու դուստր եւ մեկ որդի։


