▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ ջան, կլինի դու գնաս, էն թալանչիները գան, մեզ էլի թալանեն»

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագիծ են բերել, որով տարեկան 24մլն շրջանառությունը գերազանցող տնտեսվարողները պետք է ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպեն բոլոր ապրանքների կամ ծառայությունների կոդերը։
ՔՊ ջան, ապերներ ջան, որ շատ խնդրենք, կթողնե՞ս ապրենք, կլինի դու գնաս, էն թալանչիները գան, մեզ էլի թալանեն։
Որքան անհեթեթ օրենքներ կային, որոնք ՀՀԿ-ի մոտ չստացվեց անցկացնել, հերթով կապեցիք տնտեսվարողների ջանին։ Դուք պատկերացնո՞ւմ եք որքան ժամանակատար է, կամ այլընտրանքում ծախսատար է մանր բիզնեսի համար, այս անհեթեթ, ոչ մի հակաստվերային էֆեկտ չունեցող գործիքի ներդրումը։
Ախր ձեր ոչ մի նման նախաձեռնություն սպասվելիք էֆեկտը չի տվել, դուք միայն դանդաղեցնում և բարդացնում եք այս երկրում բիզնես մթնոլորտը։
Պետք է հիշել՝ էլ ինչ անհեթեթություն էր ՀՀԿ-ն հորինել, քաղաքացին պետք է գլխի գալիքը նախապես գիտենա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее