Ղարաբաղյան հակամարտության պատճառը Ադրբեջանի ագրեսիան է ԼՂ բնակչության նկատմամբ: Այս մասին Բաքվում այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մասնակցում է Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) Գլխավոր ասամբլեային:
Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ինքնորոշման իրավունք ունեն:
Նա հայտարարել է, որ ընդունում եմ 700 հազ. ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների իրավունքը և Բաքվից ու Սումգայիթից տեղահանված 400 հազ. հայ փախստականների իրավունքը: Հովհաննիսյան կարծիքով` բոլոր փախստականները կարող են վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ ադրբեջանցիները՝ անկախ Արցախ, իսկ հայերը՝ Թուրքիա։
ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին խոսելով՝ նա նշել է, որ ճիշտ չէ «օկուպացիա» քաղաքական բառի օգտագործումը: