▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական բախումներն Ուկրաինայում այլևս անխուսափելի են


Ղրիմի, ինչպես նաև արևելյան շրջանների նոր իշխանությունները գնալով ավելի են հեռվանում Կիևից և ամրապնդում իրենց դիրքերը իրենց համապատասխան շրջաններում: Նախորդ շաբաթվա վերջին, մենք վերջապես Ռուսաստանից տեսանք լուրջ և հստակ քայլեր Ուկրաինայում տեղի ունցող զարգացումների վերաբերյալ, որոնք իրենց հերթին նպաստում են հենց այդ նույն շրջաններում իշխանությունների ապրապնդմանը և կոշտ «հակամայդանական» դիրքորոշումներ որդեգրելուն: Ռուսաստանի Գերագույն խորհուրդը երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինին թույլարտեց անհրաժեշտության դեպքում զորք մտցնել Ուկրաինա: Սա, ըստ երևույթին նշանակում է Ռուսաստանի կողմից լուրջ երաշխիքներ Ուկրաինայի արևելյան, հարավ-արևելյան, ինպես նաև Ղրիմում բնակվող իրենց հայրենակիցների և առհասարակ ամբողջ ռուսախոս համայնքի համար: Երաշխիք, որը թույլ կտա չընկճվել և պայքարել «մայդանցիների» դեմ: Եթե ավելի պարզ խոսենք, ապա Ռուսաստաը ուղղակիորեն կներքաշվի Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, եթե Կիևը որոշի ուժ կիրառել վերընշված շրջաններում: 

Այս համատեքտում կարևոր է նշել Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և Ուկրաինայի Գերագույն ռադայի և նախագահ պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ժամանակ ռուս պաշտոնյան ասել է, որ եթե Ուկրաինան ուժ կիրառի, ապա Ռուսաստանը Տուրչինովին կճանաչի որպես ռազմական հանձագործ: Իսկ առանց ուժ կիրառելու էլ, անձամբ ես, չեմ պատկերացնում, թե Կիևն ինչպես պետք է իրեն ենթարկի ասենք հենց Ղրիմը, որի ամբողջ տարածքը վերահսկվում է թերակղզու իշխանությունների կողմից, իսկ այդ իշխանությունները չեն ճանչում «մայդանցիներին» որպես լեգիտիմ իշխանություն: 

Եկեք այժմ կենկտոնանաք հենց Ղրմի վրա, որը ներկայումս առավել կազմակերպված է և նախաձեռնողական: Հանրապետությունում տեղի է ունենում շարունակական իշխանության կենտրոնացում և այդ կենկտրոնացումը մասնավորապես տեղի է ունենում «Ռուսական միասնություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Աքսյոնովի ձեռքերում: Օրերս Աքսյոնովը որոշում էր կայացրել ժամանակավորապես իր անմիջական ենթակայության տակ առնել բոլոր ուժային կառույցները, իսկ Մարտի 2-ին նա որոշում կայացրեց ձեռնամուխ լինել ձևավորելու ռազմածովային ուժեր ինքնավար հանրապետության համար: Նշեմ, որ այս բլորը գործընթացները կոնտեքստում Ուկրաինայի բանակից մասսայական կերպով զորացրվում են զինվորականներ, որոնք հիմնականում համալրում են Ղրիմի ինքնապաշտպանական ջոտակները: 

Դե ինչ, կարելի է եզրակացնել, որ փաստորեն Ռուսաստանը անցավ այն կարմիր գիծը, որից ետ դարձի ճանապարհ այլև չկա. Ռուսաստանը փաստացի դարձավ Ղրիմի և մի շարք այլ «ապստամբ» շրջանների հովանավոր: Նման հանգամանքները իրավիճակը ենթարկում են էսկալացիայի և ինչպես երևում է ռազմական բախումներն այլև անխուսափելի են: Այժմ կարծում եմ պետք է Ուկրաինայի ներկայիս իշխանությունները և միջազգային հանրությունը ի դեմս Արևմուտքի փորձեն հնարավորինս նվազեցնել Ուկրաինայի` որպես պետության կորուստները նվազագույնի, եթե իհարկե նման շահագրգռվածություն կա: Ռուսաստանն էլ իր հերթին պետք է ամեն քայլն անելուց առաջ յոթը չափի մեկը կտրի, որպեսզի չհայտնի միջազգային մեկուսացման մեջ, որն իրականացնելու համար Արևմուտքը ջանք ու եռանդ չի, մի բան, որի շուրջ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:

Հայկ Թամրազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее