▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Վարդանյանը պետք է լքի Լեռնային Ղարաբաղը. Բայրամով

«Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանը պարտավոր է լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում, գրում է РБК-ն։

«Նրա գործունեությունը կրիմինալ և արկածային բնույթ ունի: Մենք կարծում ենք, որ սրան պետք է վերջ տալ։ Եվ որքան շուտ այդ մարդը հեռանա այս շրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ տեղի բնակչությունն է տուժում դրանից»,- հայտարարել է Բայրամովը: Վարդանյանին անվանել է «օտար տարր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее