▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից բռնազավթված Դադիվանքից, փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
«Խաղաղապահները փակել են իրենց դիրքը Քելբաջարի շրջանի Խուդավենգ «Շահումյան, Դադիվանք» վանքում, իսկ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության պաշտպանության ներքո»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Արցախի Շահումյան շրջանի Ադրբեջանի կողմից օկուպացիայից հետո, ռուս խաղաղապահները նաև տեղակայվել էին Դադիվանքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее