▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս խաղաղապահների հաղորդագրությունները շփոթմունքի առիթ են տալիս, ինչը կարող է վախ առաջացնել Արցախ եկողների համար

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Արդեն մի քանի ամիս է ինչ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ուխտավորներին Գանձասար և Ամարաս ուղեկցելու մասին (օրինակը՝ մեկնաբանություններում)։

Պատերազմից հետո Արցախ չայցելած կամ Ադրբեջանի հետ շփման գիծը չտիրապետող մարդու համար այս հաղորդագրությունը կարող է տպավորություն ստեղծել, որ Գանձասարը կամ այնտեղ ուղևորվելու ճանապարհը կամ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո կամ վտանգավոր է, դրա համար էլ այնտեղ գնում են խաղաղապահների ուղեկցմամբ։

/filemanager/uploads/Tigran_Abrahamyan.jpg

Չնայած Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ամարաս ճանապարհի որոշ հատվածներ անցնում է ադրբեջանական դիրքերի հարևանությամբ (ոչ այնքան մոտ), սակայն վերջին շրջանում այդ հատվածում արձանագրվող միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։

Ի դեպ, Ամարաս հասնելու համար կա այլ՝ առավել անվտանգ ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար ուղղությամբ։

Մի խոսքով, Արցախի համապատասխան կառույցներն այս մասով պետք է աշխատեն ռուս խաղաղապահների հետ, բացատրեն, որ իրենց հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս, ինչն իր հերթին կարող է վախ, մտահոգություններ առաջացնել Արցախ եկող զբոսաշրջիկների համար»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее