▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի լինի, չի լինի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ–ի մասին

Չի լինի, չի լինի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ–ի մասին

Դիտեք նաև՝ 

«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում: Այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում է, որ տեղի կունենան:

***

«Այս պահին պլանը հետևյալն է․ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի համակարգում, և հաջորդ փուլում առաջնային կարգով նաև 63 տարեկան թոշակառուները կներառվեն ծրագրի մեջ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը։

«Համակարգը լավ է գործել։ Լուրեր էին տարածվում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է։ Դրա նպատակն այն էր, որ մարդկանց հոսքերն էականորեն մեծանան և համակարգը կոպալսի ենթարկվի: Մարդկանց հոսքերն էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց, ինչը շատ լավ է»,- նշեց Փաշինյանը:

***

Այսօր ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Օրդուբադում տեղի ունեցած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնում պահանջներ են ներկայացվել ՀՀ-ին, բայց ո՛չ ՀՀ վարչապետն է արձագանքել, ո՛չ ԱԳՆ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դա ընդունելի չէ, բայց մյուս կողմից՝ ես դրա պատճառահետևանքային կապերը գիտեմ։ Նույն կերպ ընդունելի չէ Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը ՀՀ-ում»։

«Պետք է երկկողմ դադարեցվի․ ՀՀ-ում էլ պետք է դադարեցվեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»,- հավելեց Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее