Վերջին շրջանում շատ է խոսվում Ռուսաստանի՝ անվստահելի դաշնակից լինելու մասին ու հատկապես այս օրով ակտուալացել են մեր անվտանգության երաշխավոր լինելու վերաբերյալ կասկածները մեր հասարակության որոշ շերտերի մոտ:
Հարկ եմ համարում նշել, որ անկախ նրանից, որ ռուսական քաղաքական իսթեբլիշմենթն ամեն ինչ է, բացի վստահելի գործընկեր լինելուց, այս մի հարցում գոնե կրող ենք հանգիստ լինել. Ռուսաստանը երբեք չի հանձնի Հայաստանը Թուրքիային ու դա ոչ թե նրա համար չի անի, որոբհետև ինքն անթերի դաշնակից է ու Հայաստանին շատ է սիրում, այլ նրա համար, որ դա Ռուսաստանի համար կենսական շահ է՝ թույլ չտալ Թուրքիային կլանել Հայաստանը:
Անկախ նրանից ինչ բարբաջանքներ են հնչում ու ինչ պատմական փաստեր ու կեղծիքներ են ջրի երես հանում, գոյություն ունեն աշխարհաքաղաքական աքսիոմներ, որոնք պարզեցված կարելի է սահմանել.
-Թուրքիան ու Ռուսաստանը պատմական ու բնական հակառակորդներ են՝ տարածաշրջանում գերիշխանություն ունենալու հարցում:
-Թուրքիան հանդիսասնում է թյուրքական աշխարհի ամենահզոր ներկայացուցիչը ու դրա գլուխը:
-Թուրքիան առ այսօր ունի էքսպանսիվ պանթուրքիստական նկրտումներ և Թուրքիան տենչում է առաջնորդել թյուրքական աշխարհը՝ ստեղծելով պանթուրքական թուրան:
-Պանթուրքական թուրանը հավերժ սպառնալիք է լինելու Ռուսաստանի համար ու Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որպեսզի նման աշխարհաքաղաքական գոյացություն ստեղղծվի:
-Թուրքիայի նկրտումների կոննտեքստում Հայաստանը ու հատկապես հայկական զանգեզուր 30 կիլոմետրանոց տարածքը, հանդիսանում են ոսկոր՝ Թւորքիայի կոկորդում, որովհետև հենց այս 30 կիլոմետրն է, որ թույլ չի տալիս Թուրքիայի ու թյուրքական աշխարհի միավորումը:
-Ռուսաստանի միակ մնայուն երաշխիքը, որ իր հարավայի սահմանի ողջ երկայնքով ու հարավային սահմանների մի մասի ընդգրկումով, չի ստեղծվի նոր ագրեսիվ ու էքսպանսիվ կայսրություն, դա ոչ թուրքական Հայաստանն ու Զանգեզուրն են և Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ այդ ոսկորը դուրս գա Թուրքիայի երախից:
Այնպես որ, հանգստացեք, սա այն դեպքերից է, երբ մեր ու ռուսների կենսական շահերը համընկնում են ու երաշխավորելոբվ մեր անվտանգությունը, ռուսները երաշխավորում են իրենց անվտանգությունը: Այլ կարծիք լինել չի կարող: