▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա էքսպերիմենտ էր՝ հասկանալու՝ ինչի՞ է պատրաստ այս ազգը». Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանի նախաձեռնած  ակցիայի մանրամասներին ու տեսանյութերին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Աբովյան փողոցում ոնց որ շարժ կա, ինչ-որ մի բան ստացվում է»,- ուղիղ եթերում կապ հաստատելով Երևանում ակցիա իրականացնող աջակիցների հետ՝ հայտարարեց Վարդան Ղուկասյանը: «Սիրելի՛ ժողովուրդ, ձեր մեքենաները կանգնեցրեք Աբովյանի վրա՝ առաջացնելով խցանում»,- ասաց նա:

***

«Բավականին մեծ քանակությամբ կարմիր բերետավորներ կան: Եթե էսքան ոստիկան կարողացա բերել, լցնել էդտեղ, ուրեմն ակցիան հաջողվեց: Դուխաթափ չեմ լինում»,- ուղիղ եթերում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Աբովյան փողոցում ստեղծված իրավիճակին:

Քիչ առաջ քաղաքացիները փակել էին փողոցը:

***

Այսօրվա ակցիայի ժամանակ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հետևյալը. «Սա արվեց՝ հասկանալու համար՝ ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչպես ստացվեց, որ ժողովուրդը, չգտնվելով պարտվածի հոգեբանության մեջ, մի մարդու պես լցվեց փողոցները: Սա չի նշանակում, որ ես այսօր վհատվեցի, ո՛չ: Սա էքսպերիմենտ էր՝ հասկանալու՝ ինչի՞ է պատրաստ այս ազգը, պատրա՞ստ է Նիկոլին ս***** անելու, այո՛, պատրաստ է, բայց առանց իրեն նեղություն տալու, առանց միտինգի, լավագույն դեպքում ընտրությունների ժամանակ գնա ընտրատեղամաս, կողմ, դեմ քվեարկի: Հեղափոխություն կազմակերպելը կարա լինի էն ժամանակ, երբ էդ նույն հեղափոխականներին օգնի իշխանությունը»:

***

Քիչ առաջ իրավիճակը լարվեց Աբովյան փողոցում, երբ ոստիկանները փորձեցին բացել երթևեկելի հատվածը: Կա բերման ենթարկված քաղաքացի: Մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքվել Իսահակյանի արձանի տարածքում:

Հիշեցնենք՝ քաղաքացիները ակցիա են իրականացնում ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее