▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա նույն Սասունն ա, ով 2018-ի իր գազի կալոնկեքի ձեռքբերումն ավելի կարևորեց, քան Արցախյան հաղթանակը»

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի գրառումը.

«Սա Սասուն Միքայելյանն է, ով 1996-1999 թվականները եղել է Հրազդանի քաղաքապետ, իսկ 1999 -ից մինչև 2008թ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչև 2008-ին ներգրավվել է մարտի մեկի գործով մեղադրյալ, նա երբևէ ընդդիմադիր ելույթ կամ խոսք անգամ չի հնչեցրել ԱԺ ում, այսինքն Քոչարյանի նախագահության ամբողջ ընթացքում եղել է պատգամավոր, հետո 2008-ին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանին և պայքարել Սերժ Սարգսյանի (ըստ իրեն միակ տարբերակի) նախագահ դառնալու դեմ:
Սա նույն Սասունն ա, ով 2018 ի իր գազի կալոնկեքի ձեռքբերումն ավելի կարևորեց, քան Արցախյան հաղթանակը և, վերջապես, սա նույն Սասունն ա, ով ստանձնելով Երկրապահի ղեկավարի պաշտոնը, կազմաքանդեց կառույցը և հանձնվեց երկիրը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее