▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա թող դաս լինի նրանց համար, ովքեր կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին

Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ։ Տեսեք, թե դա ինչի հանգեցրեց։ Փարիզը փորձեց ընդհատել այս միջնորդական օրակարգը և ասաց, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։

«Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց սեպ խրել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց։ Սա թող դաս ծառայի բոլորի համար, ովքեր միջնորդության մեջ կթեքվեն դեպի Արևմուտք»,- ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее