▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դիմումը կվերանայվի. Արցախի ոստիկանություն

Այսօր «Ազատության» հետ զրույցում Արցախի հերոս, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, թե երեկ է իմացել, որ իրեն 2006 թվականից զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, որ ինքը որեւիցե անգամ ո՛չ դիմում է գրել, ո՛չ էլ դրա մասին հայտարարել է: Տեղեկանալուց հետո Բաբայանը դիմել է համապատասխան մարմիններին` իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:

 

 

«Տվյալ անձնավորությունը դիմել է ոստիկանություն: Հիմա արդեն օրենքով սահմանված կարգով տվյալ անձի դիմումը կվերանայվի` համապատասխան ընթացակարգով, այնուհետեւ արդեն, եթե այդպիսի հասարակական պահանջ լինի՝ մենք մեր կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն կտարածենք»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Ֆելիքս Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее