▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Գևորգյանն ամսի 27-ին ընկերուհուն նամակ էր գրել՝ «Եթե մեռնեմ, իմացիր...». նա ապրեց ընդամենը 20 տարի

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Սամվելը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2019-ին։ 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո տեղափոխվել էր Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ։ Հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար։ Նա նաև Տավուշի հուլիսյան մարտերին էր մասնակցել։

Սեպտեմբերի 27-ից Սամվել Գևորգյանը պատերազմի ամենաթեժ կետերում է: Այդ օրը հասցրել էր ընկերուհուն՝ Աննային, հաղորդագրություն գրել. «Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»։

/filemanager/uploads/samvel_gevorgyan.jpg

Սամվելը զոհվեց անօդաչուի հարվածից մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 8-ին, իր 20-ամյակից մեկ օր առաջ։ Մայրն այդպես էլ ասում է. «Ինքը ապրեց 20 տարի... մի օր պակաս»։

Այսօր Սամվելի հարազատ 108 միջնակարգ դպրոցում նրան նվիրված հուշ-ցերեկույթ էր։ Նաև նրա ընկերուհու՝ Աննա Մկրտչյանի հեղինակած «Կապուտաչյա հերոսը» գրքի շնորհանդեսը։ Գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների վերականգնմանը։

Սամվել ապրեց ընդամենը 20 տարի... 1 օր պակաս, բայց նրա ու նրա պես հազարավոր տղերքի անձնազոհության պատմությունները մենք պետք է հիշենք հարյուրամյակներով։ Էս տղերքը գիտեին, որ գնում են գիտակցված մահվան, գիտեին, որ մեծ հավանականությամբ զոհվելու են, բայց դա չստիպեց նրանց փախչել կամլքել իրենց վստահվածդիրքը։ Հողի վրա ամուր կանգնած մինչև վերջին շունչը պայքարեցին հայրենի հողի պաշտպանության համար։

Խունկ ու խոնարհում հիշատակից, Սամվել ջան »։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее