▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սցենարի հեղինակը լուռ ծխում ա»․ Համացանցն արձագանքում է Աննա Հակոբյանի հայտարարությանը

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեդիա «կուտն» ապահովված է.
Օպերատորներն իրենց տեղերում, սցենարի հեղինակը լուռ ծխումա, երկնքից թափվող բնական անձրևն իր տեղում, զոմբի ծյոծերն իրենց բնական քոմմենթներով, զոմբի «տղամարդիկ» քոմմենթներում առաջարկում են թիկնապահ լինել։ Տեսեք-տեսեք՝ «մենակ եմ, տխուր եմ» կամ՝ «մենակ է, տխուր է», եկեք ընտրենք։ Մի խոսքով՝ սկսված է։ Մել Գիպսոնը տխուր է, Խիչկոկն ավերված․․․»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջուջուլասերների քվեն կփրկի կյանքեր.․. ուստի բոլոր մեյմունությունները՝ խղճահարություն առաջացնելու, քվեներ մուրալու համար են, հարիֆ չլինեք:
Տակը մնաց մեր խայտառակվելը ամենամյա ռեժիմով, էս ցիրկի փթիրներից երբ ենք ազատվելու, մեղա Աստծու»։

***

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք մի ամբողջ «հեղափոխություն» են բեմականացրել: «Ամուսնալուծությունը» ի՞նչ ա, որ չանեն: Դա միշտ հիշեք, ու չուտեք էս կուտը...»:

***

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էլ չբողոքեք հայկական սերիալներից»:

***

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա՜, մարդ էլ բաժանվի ու ոչ մեկ չհավատա, որ բաժանվել ա»։

Դիտեք նաև՝

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աննան կրթվեց ու հասկացավ, որ Նիկոլն անկիրթ դավաճան է, ուստի զզվեց ու հեռացավ։
Սա կատակի ժանրում ընդունեք։ Իսկ իրականում ընդամենը էժանագին նախընտրական քարոզարշավ է Նիկոլի ու Աննայի բաժանությունը։ Նույնիսկ տեսանյութի նկարահանումն ու մոնտաժն է արել Նիկոլի աշխատակազմը։ Ներսից գիտեմ։
Դե իսկ Աննայի անտաղանդ դերասանական խաղի մասին չասեմ։
Լուրջ մի վերաբերվեք սրանց հիմար փորձարկումներին, բայց նաև մի վիրավորեք, որովհետև դրանց հենց դա է պետք, որ հնարավոր միջոցներով իրենց զոհի կերպարում ներկայացնեն ու բռնությունների դիմեն»։

***

Հաղորդավար Արա Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն ու Աննան ամուսնալուծվել են: Բռավո սցենարիստներին...
Հանճարեղ սցենար են մշակել հերթական անգամ մարդկանց էշացնելու համար:
Սպասեք, շուտով հրապարակ կմտնի նոր ընդդիմադիր լիդեր, որի անունն է Աննա Հակոբյան:
Նա կդառնա հզոր ընդդիմություն, կձևավորի նոր քաղաքական ուժ, կմասնակցի ընտրություններին և իհարկե կփոշիացնի լիքը ձայներ: Պասերով ընտիր խաղում են:
Հանճարեղ ա:
Բռավո»:

***

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայակական Մոխրոտը․ Աննա Հակոբյանը ճամպրուկները հավաքել է և լքում է կառավարական առանձնատունը։ Հորդորում է իրեն հանգիստ թողնել։ Հրաժարվում է զարդերից, թանկարժեք զգեստներից և բոլոր ճոխություններից և ապրելու է վարձով, ասկետիկ կյանքով առանց թիկնազորի, որպես շարքային քաղաքացի, աշխատավարձով կամ «գերբարձր նպաստներով»։
Նախընտրական քա՞յլ, թե ապաշխարանք, զղջո՞ւմ, թե՞ հեռացում քաղաքական թատերաբեմից։ Բայց մեզ ավելի շատ հուզում է, թե ի՞նչ է կատարվում ետնաբեմում և ո՞ւմ ձեռքում են գտնվում հայկական խամաճիկային էլիտայի թելիկները։
Աննա Հակոբյանը մեզ նաև նախապատրաստում է, որ իր վրա Հակակոռուպցիոնը քրեական գործ է հարուցելու՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենի։
Հ.Գ. Հավատո՞ւմ եմ ես Մոխրոտիկի հեքիաթին, թե՞ ոչ, էական չէ, կյանքն ինձ ուսանել է «հավատալ բոլորին և վստահել ոչ ոքի»»։

***

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից:
Ուզում եմ հասկանամ, ինչի ա համացանցը սենց ուրախանում ու ծաղրում...
Դուք տենց խելացի եք, իրանք դեբի՞լ:
Հարգենք փոշիացված ձայների հիշատակը․..
Հ.Գ. Նիկոլենք ոնց որ թե ունեն պլան Բ, Ց, Դ.....
Իսկ դո՞ւք, հարգելի՛ ընդդիմադիրներ»:

***

Ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Աննա Հակոբյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի մասին հայտարարությանը։

«Հակոբյանի խոսքով՝ նա այսուհետ ապրելու է վարձակալած բնակարանում, քանի որ վարկով գնած տունը դեռևս կառուցման փուլում է։ Նա նաև ցանկանում է շարունակել իր աշխատանքը «Իմ քայլը» հիմնադրամում։ Սակայն Հակոբյանը չի բացառել այս գործունեության համար քրեական հետապնդման հնարավորությունը»,- գրում է 1news.az-ը։

«Հակոբյանը խնդրել է բոլորին՝ այդ թվում, ընկերներին, հարազատներին՝ այլևս չքննարկել այս թեման»,- գրում է ռուսական lenta.ru-ն։

Հայտարարությանն անդրադարձել են նաև ТАСС-ը, АПА-ն, Report-ը, Caliber-ը, minval.az-ը, modern.az-ը, media.az-ը, moscow-baku.ru-ն, novorosinform.org-ը, tsargrad.tv-ն և այն։

***

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1. Ափսոս, իհարկե.
2. Ցանկացած ընտանիքում էլ կարող է նման բան պատահել, մնում է հուսալ, որ բաժանմանը կհետևի վերամիավորումը: Ամեն դեպքում իրենց գործն է և ուրիշ ոչ մեկի: Էն որ ասում են չմտնենք «մատի ու մատանու արանքը».
3. Աչքիս երկու ամուսինների միջև հարաբերություններ կառավարելը պետություն կառավարելուց էլ բարդ բան է»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее