▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում 46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատի-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանում բացահայտել են սրբապղծության դեպք:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա  բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել։

«Օպերատիվ տեղեկությունները երբ ստացվել էին ոստիկանության Շենգավիթի բաժնում, դեռևս անորոշ էր, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է ստահակը երեխային տարել, ու բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանները 1 օրվա ընթացքում իրենց կողմից կատարված հսկայածավալ աշխատանքների շնորհիվ պարզում են դպրոցի հասցեն: 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:  Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում»,-գրում է աղբյուրը։                                                   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее