▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզի ոստիկանները հարձակվել են խանութի վրա․ ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել ոստիկանության ներկայացուցիչների և խանութի աշխատակիցների միջադեպի վերաբերյալ։

Տեսանյութը և գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի《Շեկոյի》խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխաակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...
Նիկոլ փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...

Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում  չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...
հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»։

Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրվում են տեսանյութերը։

«Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее