▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնուփ Դոգի հարցը՝ կառավարության նիստում

Թարմացված․ Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. ««Դոփինգ Սփեյս» ընկերությանը կառավարությունը 6 միլիոն դոլար տվեց, որպեսզի կանեփի մեծ սիրահար Սնուփ Դոգին բերեն Հայաստան: Անունն էլ դրեց՝ մշակույթի զարգացում:
Վայ ես ձեր զարգացրած մշակույթը...
Հ.Գ. Երեք այդպիսի համերգի համար կառավարությունը 23 միլիոն դոլար է ծախսում: Արցախում 120.000 մարդ սովի իրական վտանգի առաջ է կանգնած»:

***

Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու» մասին նախագիծը, որը և ընդունվեց: Հիմնավորման մեջ նշված է հետևյալը. «Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, մշակութային զբոսաշրջության ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շր­ջանակում կկազմա­կերպվի 1 երաժշտական մի­ջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее