▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարապետը վերևից նայում էր խորտակվող նավին…

Երեկ սոցցանցերն ու ԶԼՄ–ները հեղեղված էին ԵԿՄ համագումարի մասին պատմող նյութերով, հրապարակումներով, որոնց զգալի մասը, մեղմ ասած, քննադատական բնույթ ուներ։
Այլ դեպքում անտարբեր կանցնեի էդ հրապարակումների կողքով, գուցե նույնիսկ չնկատելու տայի։
Բայց Երկրապահն ինձ համար այլ արժեք է՝ ասոցացվող արժանապատվության, հաղթանակի, Վազգեն Սարգսյանի հետ։
Երեկ այդ արժեքներից որևէ մեկը չասոցացվեց համագումարի հետ, որը, դասական իմաստով, իսկի համագումար էլ չէր, որովհետև Երկրապահ բառից հաճախ՝ հնչեց Սերժ Սարգսյան անունը։
Գեներալ Մանվելին շատ գնահատում եմ՝ որպես ղարաբաղյան պատերազմի հերոս, բայց այնպիսի տպավորություն է, որ երեկ նա «նվաճեց» ևս երեսուն տարի ծառայելու իրավունքը՝ առ նախագահ Սերժ Սարգսյանը բեմականացրած հրապարակային շողոքորթության դիմաց։
Միայն թե՝ ծառայության խորհուրդն անհասկանալի մնաց…
Սա արդեն որևէ աղերս չունի արժանապատվության հետ։
Հաղթանակը խորհրդանշում են կոնկրետ մարդիկ, փորձություն անցած կենսագրություններ, որոնք, եթե անգամ կային երեկվա համագումարում, խամրում էին կերած–խմածների ֆոնին։
Վազգենի մասին հիշեցնող միակ բանը նրա՝ վերևում փակցված մեծադիր լուսնկարն էր։
Սպարապետը վերևից նայում էր խորտակվող նավին, որը ժամանակին մեր հաղթանակն անփորձանք հասցրեց ափին…

 


Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее