▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբի դեմքով կազմակերպությունների հայտարարությունները, թե բոլորը հանցագործ են, արդարացի չեն. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում բանակում 31 մահ է արձանագրվել, որից միայն 2-ն է հակառակորդի կողմից արձակված կրակոցի արդյունքում:

Այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ցավով նշեց, որ հակառակորդի կողմից ակտիվ մարտական գործողությունների իրականացման բացակայության պայմաններում միշտ այդպիսի իրավիճակ է լինելու. «Մենք ուզում ենք, որ հակառակորդի կողմից արձակված կրակի արդյունքում ավելի շատ մարդ զոհվի, քան` այլ բաների՞ց: Մենք էլ ենք ուզում, որ ընդհանրապես մարդ չզոհվի: Բայց այդպես չի լինում: 70 հազար մարդ ամեն օր վեր է կենում, նստում է իր տանկը, մեքենան, իր գործն է անում, որը շատ վտանգավոր է: Մարդիկ գործ ունեն զենքի հետ: ԶՈւ-ում ամեն օր բոլորն ամեն ինչ անում են, որ մեկ հոգու մատն էլ չտրորվի: Բայց պետք է հասկանալ, որ մի քանի տասնյակ հազար մարդ մի քանի տասնյակ հազար մարտական, ուսումնական տրանսպորտային միջոց է շահագործում, շահագործում է նաև տարբեր տեսակի զինատեսակներ: Այս պարագայում, ցավոք, հնարավոր չէ զոհ չունենալ: Մարդիկ օր ու գիշեր աշխատում են, որպեսզի նման դեպքեր չլինեն, բայց դա անհնար է: Ամեն մի կորստից հետո լուրջ պատիժներ են լինում, հետևություններ են արվում»:

Ինչ վերաբերում է իրավապաշտպան կառույցների քննադատություններին, Հովհաննիսյանը ցավով նշեց, որ դրանց մեծ մասը զբաղվում են այլ բանով, ոչ թե առողջ վերլուծություններով.

/filemanager/uploads/2019/08/week-2/artsrun._jpeg.jpg

«Այլ շահեր են հետապնդում, այլ գնահատականներ են տալիս, որպեսզի հասարակության մոտ այլ տպավորություն լինի: Թող գոնե մեկ օրինակ բերեն, երբ պետությունը կիսապատերազմական վիճակում է գտնվում, այն իրավիճակն է, որում հիմա Հայաստանն է, ու որևէ զոհ չկա: Ես չեմ արդարացնում, որովհետև զոհերի համար ընտանիքի անդամներից հետո ամենալուրջ սթրեսը ունենում են զինվորականները, հրամանատարությունը: Նրանք են ընտանիքի անդամներից հետո ամենաշատը տուժում: Իսկ սրբի դեմքով այդ կազմակերպությունների արտահայտությունները, թե բոլորը հանցագործներ են, իբր որևէ բան չի փոխվել, արդարացի չեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее