▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալ պատկերացում ունեք ՀՀ վարչապետի ատամնաշարի մասին. Անդրանիկ Քոչարյան

 

«Փորձագետների գնահատմամբ, ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն անատամ ելույթ ունեցավ Թուրքիայի հետ կապված: Ինչո՞ւ չդատապարտեց Թուրքիային՝ 44-օրյա պատերազմում ներգրավվածության համար»,- այս մասին այսօր Անդրանիկ Քոչարյանին ԱԺ-ում հարցրին լրագրողները:

«Սխալ պատկերացում ունեք ՀՀ վարչապետի ատամնաշարի մասին... Հետո առանձին կանդրադառնամ այդ հարցին»,- նշել էր ՔՊ-ական պատգամավորը:

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-1/andranik_qocharyan.jpg.jpg

 

 

Լրագրողները նաև հետաքրքվել էին, թե ինչու չեն ընտրում Ղազինյանին. «Խնդիրը ո՞րն է, որ Ղազինյանին չեք ընտրում... Չներեցի՞ք, որ շիշ էր նետել վարչապետի ուղղությամբ»:

«Շիշ նետելը լավ բան չի... իսկ Եռաբլուրի սխալ պատկերացումնե՞րը. երկրի ղեկավարի՝ Եռաբլուրում խոնարհվելը դիտեց որպես մարդասպանի այց, էդ նորմալ ա՞: Շիշը ես գնահատում եմ հումորով»,- ասել էր Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее