▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում ԶՈՒ ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա. Գեղամ Մանուկյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իշխանությունները մեկ տարի շարունակ խուսափել են պատասխանել կարևորագույն հարցին՝ ինչո՞ւ Սյունիքը դարձավ անպաշտպան:

http://asekose.am/filemanager/uploads/gexam_manukyan.jpg

«Ամսի 3-ին վերջապես կարողացանք ստանալ մեր գլխավոր հարցման պատասխանը...: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա»,- ասաց Գ. Մանուկյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հավելեց, որ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով հայկական զորքերը հետ են քաշվել՝ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքի և, առհասարակ, ամբողջ ՀՀ-ի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее