▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տագնապ՝ սահմանամերձ Մովսես գյուղում. գյուղապետը հաստատում է

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02,30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։
Այս մասին ինձ հայտնեցին Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել»:

5tv.am-ն էլ նույն թեմայի մասին գրում է․ «Տավուշի մարզի սահմանապահ Մովսեսում արդեն երկրորդ օրն է՝ հերթապահում են գյուղացիները։ Հունվարի 21-ի գիշերը՝ 1 անց կեսից 2-ի սահմաններում, 3-4 անհայտ անձինք մոտեցել են գյուղացիների տներին, վնասել գյուղի կոմբայնի, ևս 7 մեքենայի անվադողերը, այրել 5- 6 տուկ անասնակեր։ Այս լուրերը հաստատեց գյուղապետ Զավեն Պապյանը։ «Գյուղում խուճապ կա մի փոքր։ Գիշերը իրավապահների հետ հերթապահել ենք, ոչ մի արտառոց դեպք դեռ չի եղել։ Մարդիկ վախեցած են, որովհետև անծանոթ մարդիկ են մոտեցել իրենց տներին ու վնաս հասցրել»։ Գյուղապետը չի բացառում նաև, որ այս ամենը կարող է թշնամին արած լինել․ այն թաղամասը, որտեղ կատարվել են դեպքերը, սահմանից մոտ 500 մ հեռավորության վրա է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее