▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարակուսած եմ Պուտինի մեկնաբանությամբ. Նիկոլը թող պատասխանի՝ ինչո՞ւ չի գնացել այդ քայլին»

«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ. Նիկոլը թող պատասխանի, ինչո՞ւ չի գնացել այդ քայլին». Հայկ Մամիջանյան

«Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ»,- Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չպետք է Ղարաբաղում կռվեր Հայաստանի համար, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի»։
Հարցին, իսկ ինչո՞ւ հանրապետական իշխանությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, Մամիջանյանը պատասխանեց․ «Երկու փաստարկ այդ մասով․ առաջինը՝ անկախության ճանաչումը ենթադրում է բանակցային գործընթացի ավարտ, հետևաբար ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում։ Ուստի ակնհայտ է, թե ինչի համար այդ գործողությունը չէր արվում, քանի որ բազմիցս նշվել է՝ ցանկացած վատ բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը։ Երկրոդ դրվագը՝ 2008 թվականին ՄԱԿ-ի ասամբլեայում ընդունվել է կեղծ հակահայկական մի բանաձև։ Եվ երբ հերթական անգամ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարները Հայաստանին հորդորում էին որևէ դեպքում չճանաչել Արցախի անկախությունը և չտորպեդահարել բանակցային գործընթացը, ՀՀ-ն պայման առաջ քաշեց, որ եթե ևս մեկ անգամ ՄԱԿ-ում ընդունվի պրոադրբեջանական բանաձև, ապա դա հանդիսանալու է պատճառ, որպեսզի ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը։ Այդ պայմանի առաջքաշումից ի վեր ՄԱԿ-ում երբեք նման բանաձև չի ընդունվել։ 2016 թ․ Ապրիլյանի ժամանակ Սերժ Սարգսյանը զգուշացրել էր՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն 7 օր, ապա ՀՀ-ն ճանաչելու է արցախի անկախությունը։ Պատերազմը դադարեց Ադրբեջանի խնդրանքով՝ 4-րդ օրը։ Իսկ 2020 թվականի 44-օրյայի ընթացքում ինչո՞ւ Փաշինյանը չճանաչեց Արցախի անկախությունը, այ լավ կլինի ինքը պատասխանի այդ հարցին»,- ասաց Մամիջանյանը:

***

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները չմեկնաբանեցին «ադրբեջանցիների վերադարձի» մասին Ալիևի հայտարարությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով մեկնաբանություններ չտալը կապ չունի բանակցային էթիկայի կամ խորհրդապահության հետ․ «Կա շատ մի պարզ բացատրություն, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի, վախենում է հիմա հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում ստիպված լինի դրա համար հավելյալ սուտ հորինի։ Երկրորդ՝ ՀՀ անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, քանի որ Փաշինյանը ընկած է Ալիևի ստորագրությունը ստանալու հետևից։ Դա կախված է բացառապես 2026 թվականի հետ, իրեն պետք է ալիևի ստորագրությամբ թուղթ, որի վրա գրված է խաղաղություն, որպեսզի նա կարողա քարոզարշավ անել»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից բարի կամքի որևէ դրսևորում չի տեսնում։
«Ադրբեջանը ինչ առաջ քաշի փաշինյանենք համաձայնվելու են։ Կասկածներ ունեմ, որ նրանք փաստարկված դեմ չեն արտահայտվել ադրբեջանցիների վերադարձին»,- ասաց Մամիջանյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее