|
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Երևանում վերջին շրջանում բավականին մեծ տեմպերով ակտիվանում է էլեկտրական ինքնագլորների կիրառությունը։ |

Կարծիքներ են հնչում, որ այս ամենի պատճառը ոլորտի չկարգավորված լինելն է։ Իհարկե օրենսդրական կարգավորումները կարևոր են, սակայն ակնհայտ է մի բան՝ Երևանը շարունակում է մնալ անհարմար քաղաք ապրելու համար։
Երևանում չկան հեծանվային ճանապարհահատվածներ, իսկ ահա մայթերով քայլելու համար, եթե դրանք կան, պետք է հերթ կանգնել։
Ընդհանրապես, քաղաքում «ապրում են» երեք սուբյեկտներ՝ մարդիկ, մեքենաներ, բիզնես։ Եվ քաղաքը պետք է հարմարեցվի այս երեք սուբյեկտներին՝ որտեղ միշտ լինում են հակասություններ։
Երևանը շարունակում է ծառայել բիզնեսին և մեքենաներին՝ մարդկանց հարմարավետությունը ստորադասելով։
Երևանին պետք են լայն մայթեր, շատ լայն մայթեր, լիքը մայթեր՝ որտեղ մարդիկ կքայլեն հանգիստ ու ապահով։
Երևանը պետք է դառնա քաղաք մարդկանց համար»։


