▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Telcell-ը ստացել է ISO/IEC 27001:2022 հավաստագիր

Telcell ընկերությունը մեծապես կարևորում է իր գործունեության անվտանգությունը և հենց այդ նպատակով էլ ստացել է ISO/IEC 27001:2022 հավաստագիր։ 

ISO/IEC 27001-ի համապատասխանությունը նշանակում է, որ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերության տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգերը համապատասխանում են ISO-ին՝ հաշվի առնելով սույն միջազգային ստանդարտում ամրագրված լավագույն փորձն ու բոլոր սկզբունքները: 

Քանի որ կիբերհանցագործությունն ամբողջ աշխարհում աճում է, և անընդհատ ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ ու մարտահրավեր, որոնց առկայության դեպքում կիբեր ռիսկերը կառավարելը կարող է դժվար կամ նույնիսկ առաջին հայացքից անհնար թվալ, ուստի ISO/IEC 27001-ն օգնում է կազմակերպություններին գիտակցել այդ ռիսկերը, ինչպես նաև ակտիվորեն բացահայտել և լուծել թույլ կողմերը:

ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ստանդարտների շարք է, որն օգնում է պահպանել և կառավարել արժեքավոր տեղեկատվական ակտիվները։ Լինելով միակ միջազգային համակարգը՝ այն սահմանում է տեղեկատվական անվտանգության պահանջվող չափանիշները և նախատեսված է ապահովելու համարժեք ու համաչափ անվտանգության վերահսկում։ 

ISO/IEC 27001-ը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) աշխարհի ամենահայտնի ստանդարտն է: Այն սահմանում է պահանջներ, որոնք պետք է համապատասխանեն ISMS-ին: 

Վերոհիշյալ համակարգը Telcell -ին կտրամադրի մեծ առավելություններ` տեղեկատվության պաշտպանության մեջ ներգրավված ռիսկերը բացահայտելու և դրանք վերացնելու կամ նվազեցնելու միջոցները որոշելու առումով, առավել ևս, որ նշված ստանդարտը ցանկացած չափի և գործունեության բոլոր ոլորտների ընկերություններին տրամադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման և շարունակաբար կատարելագործման ուղեցույց:   

ISO/IEC 27001-ը խթանում է տեղեկատվական անվտանգության ամբողջական մոտեցումը՝ ներառյալ մարդկանց, քաղաքականության և տեխնոլոգիաների ստուգումը, հետևաբար սույն ստանդարտի համաձայն ներդրված տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերության համար ռիսկերի կառավարման, կիբերդիմակայունության և գործառնական գերազանցության գործիք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее