▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկը Խոսրովի անտառում ֆիքսել է արքային

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է անտառի արքան՝ Նեոն։

«Խոսրովի անտառի արքան ՆԵՈՆ է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը: 

Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար:

2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը»,-գրված է տեսանյութին կից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее