▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսնես՝ ինչո՞ւ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է, այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միայն մի նկատառում. «Ընտանեկան բյուջեն» շատ անհավասար է բաժանվում. Աննա Հակոբյանը տասնյակ հազարանոց (դոլար) պայուսակներ է բռնում, իսկ տասնյակ հազարավոր հայաստանցի կանայք ամեն րոպե մտածում են օրվա հացի մասին, պետական գնումների «առյուծի բաժինն» իրականացվում է մեկ աղբյուրից, 2020-21թթ 0 գումար և գույք հայտարարագրած ՔՊ-ականներն ու, հատկապես նրանց բարեկամները, այսօր արդեն աստղաբաշխական գումարներ և անշարժ գույքեր ունեն:
Տեսնես, ինչո՞ւ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում «ընտանիքի անդամների» միջև»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее