Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/08/16/263978.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությանը, կարծում ենք, նոր «փորձություն» է սպասվում:
Asekose.am-ի էլեկտրոնային փոստին ստացված նամակում`Եվրոպահայերի Ֆորումը հարցեր է ուղղել ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին`ինչպես նամակի վերջում է նշվում ՝ «հույսով, որ կօգտագործեք բոլոր օրինական ճանապարհները Հայ Ազգին վարկաբեկող, ջլատող, աղքատության և սոցիալական աղետի հասցրած մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկելու գործում»։
Հարգելի պարոն Աբրահամյան
Ի լրացում հոկտեմբերի 31-ին Ձեզ հանձնված բաց նամակի՝ ցանկանում ենք առավել մանրամասնել ներկայացված խնդիրները, և հարցաշարի միջոցով օգնել Ձեզ, որպեսզի հասցեատերերին ուղղված Ձեր հարցերը լինեն անխոցելի, քանի որ սահմանադրորեն ԱԺ իրավասությունների տիրույթում է գտնվում ազգային կարևորագույն հարցերի բարձրացումը ու դրանց լուծման վերահսկողությունը: Նաև ցանկանում ենք նշել, որ ստորև ներկայացված հարցերի պատասխանները մենք ունենք, սակայն, հարգելով անմեղության կանխավարկածի օրենսդրական դրույթը, զերծ ենք մնում այս պահին մեղադրանքներից և ցանկանում ենք լսել այն բարձրագույն պաշտոնյաների պատասխանները, որոնց անունները նշված են կոռուպցիոն անհերքելի փաստերի մեջ:
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
1. Ո՞ր իրավունքով է ՀՀ կառավարությունը «Նաիրիտ» գործարանի պետական
սեփականություն հանդիսացող բաժնեթղթերի 90%-ը նվիրաբերել քիմիայի ոլորտում
ղեկավարման փորձառություն և պատմություն չունեցող ու ընդամենը 25000
ֆունտստերլինգ ունեցող օֆշորային «Rhinoville Property Limited» ընկերությանը,
որն էլ, ունենալով ՀՀ կառավարության պետական երաշխիքը, գրավադրելով
նշված բաժնեթղթերը, 70 միլիոն դոլար վարկ է վերցրել «Միջպետական բանկից»,
նույն գումարի 39 միլիոնով գնել «Նաիրիտ» գործարանը, իսկ մնացած 31 միլիոն
դոլարը գրպանել: Ինչպե՞ս կարելի էր ժողովրդի ունեցվածքը`բաժնեթղթերը,
կառավարական մակարդակով նվիրել անհայտ սուբյեկտին, որ նա գրավադրի
ժողովրդի սեփականություն հանդիսացող գույքը՝ դրա դիմաց ստանալով վարկ,
գումարի մի մասով գնի ժողովրդի ունեցվածքը, իսկ մնացած մասն էլ «անհայտացնի»:
2. Ո՞ր իրավունքով է, որ մինչ օրս չի հրապարակվում կառավարության հետ
պայմանագիր կնքած «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերության
սեփականատերերի անունները:
3. Եթե ինչ որ «խորհրդավոր» օֆշորային ընկերություն կարողացավ «Նաիրիտ»
գործարանի համար ստանալ 70 միլիոն վարկ, ապա ինչո՞ւ նույնը չարեց ՀՀ
կառավարությունը, մանավանդ պետական երաշխիքներ էր տվել այդ օֆշորային
ընկերությանը:
4. Ինչպե՞ս է ստացվում, որ նույն գործարքի ռուսական կողմի
մասնակիցները «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը «վարկ»
տրամադրելու համար գտնվում են բանտերում, բռնագրավված է նրանց գույքը, իսկ
հայաստանյան կողմի անմիջական մասնակիցները դեռ շարունակում են զբաղեցնել
բարձր պաշտոններ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
5. Արդյո՞ք որևէ քննչական խումբ հետաքննել է այն փաստը, որ կաուչուկը
արտահանվում էր դեպի ԱՊՀ երկրներ 2500 դոլար արժեքով, իսկ «միջնորդ»
ֆիրմաները այն սպառողին էին մատակարարում մինչև 8000 դոլար արժեքով`
ստանալով գերշահույթ:
6. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ "Նաիրիտում" պայթյունի հետևանքով
զոհերի հիմնական պատճառ նշվեց 150.000 դոլար ֆինանսական միջոցների
բացակայությունը, բայց պայթյունից օրեր առաջ «Նաիրիտի» հաշվից 30 միլիոն
դոլար է փոխանցվել տարբեր ֆիրմաների և անհատների, իսկ պայթյունի իրական
պատասխանատուն մնաց անպատիժ ցայսօր:
7. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության
ստուգումների արդյունքում բացահայտված միջանկյալ ակտում արձանագրված
բազմամիլիարդ դրամի կողոպուտի հետ կապված հանցագործությունները կոծկվել են
և չեն ուղարկվել իրավապահ մարմիններին:
8. Ինչպե՞ս է ստացվում, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը նվեր
ստացած օֆշորային ընկերությունը հարյուրավոր միլիոնների խարդախություններ
է կատարում՝ գործարանը կանխամտածված հասցնում սննկացման և հանկարծ
այդ սնանկ գործարանը «գնում է» իրեն ժամանակին գնած ու ներկայումս
պարտքերի մեջ թաղված այդ նույն օֆշորային ֆիրմային: Արդյունքում, երկրում
կառավարական մակարդակով իրականացվում է խոշոր քիմիական գործարանի
թալան` գործազրկության և աղքատության մատնելով հազարավոր մարդկանց,
որի հետևանքով խթանվում է արտագաղթը ու կորցվում է մի եզակի և հսկայական
հնարավորություն ՀՀ-ի տնտեսության վերելք ապահովելու հարցում:
Հարգելի պարոն ԱԺ նախագահ
Հավանաբար Դուք էլ անձամբ արդեն պատկերացնում եք, թե որքան պետք է մարդ լինի ընչաքաղց ու ագահ, որքան մարդ պետք է ատի Հայ Ազգին, որ թուրքերին ցնծության հասցնող նման գործելաոճ որդեգրի ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հաշվի առնելով Ձեր բրյուսելյան վրդովմունքը՝ դիմում ենք Ձեզ հավատալով, որ կօգտագործեք բոլոր օրինական ճանապարհները Հայ Ազգին վարկաբեկող, ջլատող, աղքատության և սոցիալական աղետի հասցրած մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկելու գործում, հետևաբար Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի կառույցները և հանձնախմբերը պատրաստ են առավելագույնը աջակցել արդարության հաստատաման գործընթացին:
ԵՀՄՖ Նախագահություն