▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկնիկայինը վերանվանվել է 1 տարի առաջ․ Բաբայանը ստելու համար նկատողություն ստացե՞լ է

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնը վերանվանվել է՝ դառնալով Ազգային տիկնիկային թատրոն։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով՝  կապ հաստատեցինք ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ համապատասխան որոշումը կայացվել է դեռևս 1 տարի առաջ։ Նա մեզ փոխանցեց նաև կառավարության համապատասխան որոշումը, որը ընդունվել է 2023 թվականի հոկտեմբերի 19-ին։

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «Ազգային» կարգավիճակ։

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել կանոնադրության փոփոխության գրանցումը»,- նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ կայքը օրերս կապ էր նաև հաստատել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով չնայած՝ մեր ձեռքի տակ եղած ապացույցներին՝ հերքել էր տեղեկությունը, ընդ որում բավականին ագրեսիվ տոնով։ «Ո՛չ, նման բան չկա։ Ով ինչպես ուզում՝ գրում է։ Թատրոնի պաշտոնական անունը «Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն» է։ Թատրոնի բլանկի, աֆիշների, փաստաթղթերի, կնիքի վրա դա է գրված։ Ավելի լավ է՝ զբաղվեք լուրջ հարցերով, քան բամբասանքներ տարածելով։ Դուք լրագրող եք, այլ ոչ թե քարոզիչ։ Լինում է, որ կախված ծավալից՝ անունները կարճ են գրում։ Այլևս ինձ չզանգահարեք»,- ասել էր նա՝ փաստացի ստելով մեզ։

Կայքը ԿԳՄՍՆ մամուլի խոսնակից հետաքրքրվել է՝ Ռուբեն Բաբայանը ստելու համար նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով հարցը գրավոր տարբերակով ուղղել։

Կայքի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանն ասաց, որ կառավարության որոշմամբ՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կոչում, «Պետականը» դարձել է «Ազգային»»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее