|
«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Թուրքական մասնավոր օդանավը մեկնեց Երևանից և ուղևորվեց Թուրքիա։ Երևան ինքնաթիռը ժամանել է Անկարայից։ Ի դեպ, բացի նախագահից և վարչապետից, Թուրքիայում միայն 3 հոգի են Կառավարությունից թռչում բիզնես ջեթով՝ ԱԳ և ՊՆ նախարարները և Իբրահիմ Քալինը՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Հաշվի առնելով, որ առաջին երկուսը Նյու Յորքում Էրդողանի հետ են, ըստ ամենայնի, ինքնաթիռում եղել է Իբրահիմ Քալինը»։ Ավելի ուշ «Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հետևյակ գրառումն է կատարել. «Այսօր Երևան այցելած թուրքական մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Միլասի օդանավակայանում: Միլասը Մարմարիսին ամենամոտ գտնվող օդանավակայանն է։ Մարմարիսում տեղակայված է Էրդողանի նստավայրը»։ |
Թուրքական մասնավոր օդանավը մեկնեց Երևանից և ուղևորվեց Թուրքիա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



