▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում սպանության գործի շրջանակներում ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել

 

Ստամբուլում 58-ամյա  գործարար Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններս փախուստի են դիմել Թուրքիայից:

 

 

Ըստ   թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի՝  սպանության համար կասկածվողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են: Նրանք դեպքից երկու օր անց Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից մեկնել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղից էլ անցել են Հայաստանի տարածք:

Նշվում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար օգտագործված զենքը նետել են ծովը:

Ավելի վաղ նշվել էր, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար էր վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել էին ոստիկանություն:

Ոստիկանական աշխատանքների ընթացքում ՀՀ քաղաքացի Վարլամ Մ.-ն WhatsApp մեսենջերի միջոցով անձամբ գրել է գործարարի որդուն ու հայտնել Յոնգելի գտնվելու վայրը: Տրամադրված հասցեով մեկնած իրավապահները գործարարին գտել են մահացած՝ հրազենային վնասվածքների հետքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее