▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թղթե բացիկներ, երգ ու պար, տոնական մթնոլորտ. Սուրբ Սարգիսն ու Տյառնընդառաջը` «Մուրզիլկա» մանկապարտեզում

Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Այս տարի Սուրբ Սարգիսը նշվեց փետրվարի 12-ին:  

Պարզվում է, որ հայ առաքելական եկեղեցու ամենասիրելի տոներից մեկը`Սուրբ Սարգսի տոնը, յուրահատուկ կերպով են նշել ոչ միայն երիտասարդները, այլ նաև
փոքրիկները: Չէ որ օրվա խորհուրդը սերն է: 

«Մուրզիլկա» մանկապարտեզի փոքրիկները երգ ու պարի միջոցով, ջերմ և սիրառատ մթնոլորտում են անցկացրել առաքելական եկեղեցու այս տոնը: Դաստիարակների օգնությամբ նրանք գեղեցիկ թղթե բացիկներ են պատրաստել իրենց ծնողների համար:

/filemanager/uploads/2022/02/week-2/258884143_254722123484962_3436432388839048664_n.jpg

«Ծնողի հանդեպ սերն աշխարհի ամենաուժեղ սերն է, պետք է բոլոր հնարավոր տարբերակներով ցույց տանք, թե որքան ենք սիրում մեր ծնողներին»,- ասում է «Մուրզիլկա» մանկապարտեզի թիմը և երեխաների մեջ դեռ կյանքի առաջին տարիներից սերմանում սերը:

/filemanager/uploads/2022/02/week-2/271818272_368373681406656_5330315574518902087_n.jpg

Դե իսկ հաջորդ օրը` փետրվարի 13-ին, երեխաները մասնակցել են «Տյառնընդառաջ»-ի արարողությանը: Նրանք խոհանոցում գաթա են պատրաստել: Դաստիարակները ներկայացրել են օրվա խորհուրդը, պատմել տոնի ժողովրդական ավանդությունը և երեխաների հետ միասին բակում անցկացրել տոնակատարությունը:

 

Մանկապարտեզի գործունեությանը կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով:

/filemanager/uploads/2022/02/week-2/259797344_463323105468635_748874849721947280_n.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее