▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին կասկածվում է կնոջը ծեծի ենթարկելու մեջ

Երեկ՝ հուլիսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ստացված ահազանգերի փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը  02:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Սյուզի Ս.-ն հայտնել է, որ Նուբարաշենի իր բնակության վայրում ամուսինը՝  30-ամյա Սեդրակ Օ.-ն վիճաբանել է իր հետ և այդ ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով ֆիզիկական ցավ:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Սեդրակ Օ.-ն ՀՀ նախկին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է, ով մի քանի անգամ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее