▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ։
Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին։
ՀՀ ոստիկանություն, պահանջում եմ վայրկյան առաջ հայտնաբերել հանցախմբին (անձին), հրապարակել ինքնությունն ու ամենախիստ պատիժը սահմանել։ Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է։ Ոստիկանի ու նրա ուսադիրի արժանապատվությունը սկսվում է այս ու նմանատիպ հուշարձաններից։ Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է, որն ավելի վատ գալիքի նախերգանքն է»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее