▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ասաց՝ գերիների հարցը նուրբ հարց է, ինֆորմացիայի արտահոսք պետք է չլինի

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասներ է պատմել զինծառայողների որոնողական աշխատանքներից եւ վարչապետի հետ հանդիպումից։

«Երեկվա տվյալներով՝ երկու խումբ է մտել Հադրութ, մեկ խումբը գնացել էր որոնողական աշխատանքների, մի խումբը մարմինների հետևից: Ընդհանուր Հադրութից և Ջաբրայիլից հանվել է 20 մարմին»: Խոսելով վարչապետի հետ հանդիպումից՝ նա նշեց, որ տրվել են մի քանի կտրուկ հարցեր, մասնավորապես, հարցերից մեկը վերաբերվել է Կապանի մորգում տիրող իրավիճակին, այդ նույն օրը կապվել են գլխավոր դատաբժշկի հետ, եւ  նա խոստացել է հնարավորինս շուտ լուծում տալ այդ հարցին: Նույն հարցրը բարձրացվել է նաև վարչապետի հետ հանդիպմանը, նա  խոստացավ, որ այդ հարցը հնարավորինս շուտ կլուծվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее