▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, Կոշ ՔԿՀ-ում քո համար՝ Զարուհու արածն էլ ուրացար»

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Նիկոլ... Զարուհու արածն էլ ուրացար...
Դատապարտում եմ բազմազավակ մայր, փաստաբան Փոստանջյանի դեմ նենգ ու ատելության խոսքը:
Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա»:

***

Լրագրող Լիզա Ճաղարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, ես Զարուհի Փոստանջյանի երկրպագուն կամ համախոհը չեմ, բայց շատ լավ եմ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը երբ բանտում էր, և ժամանակ առ ժամանակ գիշերները «հայ-հարայ հասեք, սԸպանում են» ճիչեր էին հասնում մեզ, հենց Զարուհի Փոստանջյանն էր վազում, հասնում բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»։
Եթե դեռ Նիկոլին լավություն արած որևէ մեկը մնացել է, որի վրայով իր կեղտոտ կոշիկներով չի անցել էս պարոնը, պատրաստ եղեք, ձեզ էլ կհասնի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее