▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսի ավագանու անդամներն իրար ծեծեցին․ ոստիկանները բերման ենթարկեցին նրանց

Վարդենիս համայնքի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի անդրանիկ նիստից առաջ ավագանու անդամների միջեւ թեժ վիճաբանություն և քաշքշոց տեղի ունեցավ:

Միջադեպը գրանցվեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի եւ ««Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջեւ, որն աշխատել է համայնքապետարանում:

/filemanager/uploads/2021/12/week-5/vardenis_cec.jpg

 Արամ Մելքոնյանը նշեց, որ կան մարդիկ, որոնք պատշաճ չեն դրսեւորել իրենց համայնքում եւ համայնքապետարանի մեկ տարվա աշխատանքի ընթացքում. «Այդ մարդը (նկատի ունի Կարեն Մկրտչյանին) կմասնակցի քվեարկությանը, բաց ոչ նիստին: Ամեն մարդ պետք է արժանի լինի նիստին մասնակցելու, համայնքի կառավարմանը մասնակցելու համար: Շատ բաներ կան, որ պետք է բացահայտվեն, ես այսպես չեմ թողնի: Երբ պետության բյուջեն թալանում են 200-300 մլն դրամի չափով, այսինքն մոտավորապես առաջնագծում 60 դիրքի կահավորման ու կացարաններ հիմնելու չափով գումար, եւ մի օր դրա համար մարդը պետք է պատասխան տա; Ես այստեղ ոչ մի կապ չունեմ»:

Արամ Մելքոնյանը հավաստիացրեց, որ ՔՊ-ն թեկնածու առաջադրելու է, թեեւ 27 հոգանոց ավագանիում ունի 13 մանդատ, ինչը բավարար չէ համայնքապետ ընտրվելու համար. «Մենք ֆորսմաժոր չենք ստեղծելու, ամեն ինչում ուղիղ ենք եւ պարզ ենք: Ցույց կտա նիստը՝ կընտրվեմ, թե ոչ»: Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее