Էսօր բանակից խոսում են բոլորը՝ հասկացող–չհասկացող, կռվով անցածն ու վառոդի հոտ չառածը։
Խոսում են՝ քծնելու կամ սևացնելու համար։
Գիտեմ նաեւ, որ ոչ ոք բանակի բարեփոխումից չի խոսելու…
Ես էս վիճակից զզվում եմ ու ուզում եմ իմանալ, թե ո՞րն է ճշմարտությունը…
…Ես զզվում եմ ընդդիմության «վտիտ հայրենասերից» ու բանակի «հաստավիզ հայրենասերից» ու կարոտ եմ ճշմարտությանը:
…Էս էրկու տեսակն էլ գաղթականի հոգեբանություն ունեն, որովհետեւ ոչ «տերտեր են սպանել» ու ոչ էլ «հայրենիք են պաշտպանել»:
Ինձ մի փնտրեք Սեյրան Օհանյանին քծնողների կամ նրան քննադատողների շարքերում, որվհետեւ դրան կոչված են «վտիտ հայրենասերն» ու «հաստավիզ հայրենասերը»:
Ես հավատում եմ գեներալին, տեսել եմ նրա նվիրումը, բանակի նկատմամբ սերն ու ակնածանքը։
Իմ արժեքը, անանց արժեքը Եռաբլուրում է՝ Ազատ Հայաստանի պահապանի կարգավիճակով:
Ես ընդամենն ասում եմ, որ մեր Սպարապետը, միակ իրական Սպարապետը 21-րդ դարի մասին բան էր ասել՝ քծնող-սեւացնող ուղեղներին անհասու մի բան…
…Վազգենին էլ մի փնտրեք ողջերի ու մեռելների մեջ, որովհետեւ նա 21-րդ դար գնացած միակ հայն է…
Միակ հայը՝ ձեր ու իմ զոռբայության եւ անօգնականության ֆոնին, միակ լույսը՝ մեր հավերժի խավարում…